Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայտնի են աշխարհի ամենաաղմկոտ քաղաքները

Հայտնի են աշխարհի ամենաաղմկոտ քաղաքները
17.02.2019 | 15:12

Շրջակա միջավայրի պաշտպանության եվրոպական գործակալությունը (EEA) առողջության վրա արտաքին միջավայրի ազդեցության մասին զեկույց է պատրաստել ու հրապարկել Եվրոպայի ամենաղմկոտ քաղաքների ցանկը: Այս մասին տեղեկանում ենք «РИА Новости» լրատվական գործակալությունից:


Ըստ այդ զեկույցի՝ եվրոպական ամենաաղմկոտ քաղաքները Սոֆիան, Փարիզը, Հռոմն ու Լոնդոնն են:
Հետազոտության հեղինակները պարզել են, որ այդ քաղաքների բնակիչներից շատերն աղմուկի պատճառով ձեռք են բերում սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, անքնություն և սթրեսի բարձր մակարդակ:
«Զեկույցը կազմելու համար մենք ուսումնասիրել ենք աղմուկի հետևանքով առաջացած հիվանդությունների տևողությունը 100 հազար մարդու մոտ ու պարզել, որ աղմուկի պատճառով Փարիզում 100 հազար բնակիչ աղմուկի պատճառով կորցնում է 20 տարի: Հռոմում բնակիչները կորցնում են 30, իսկ Լոնդոնում 35 տարի: Նկատենք՝ աղմուկի պատճառով ամենից շատ կորցնում en Սոֆյայի բնակիչները՝ մոտ 40 տարի»,- գրում է աղբյուրը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1695

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ